ԾՐԱԳԻՐ 2: Կրթություն և խնամք Տավուշի ընտանիքներին

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՑԵԼԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Սույն ծրագրով նպատակ ունենք Տավուշի մարզում հիմնել 20 ցերեկային խնամքի և կրթական կենտրոններ խոցելի երեխաների և նրանց ընտանիքների համար, որտեղ բոլորը անվճար սկզբունքով կստանան հոգևոր –մշակութային դաստիարակություն և ծնողների հետ միասին կսովորեն արվեստներ և արհեստագործություն, իսկ սոցիալական աշխատողները կաջակցեն ծնողներին ձեռքբերել ահնրաժեշտ հմտություններ երեխաների հետ արդյունավետ շփվելու համար: Յուրաքանչյուր կենտրոնում գործելու են երգեցողության, նկարչության, սպորտի և արհեստագործական խմբակներ: Յուրաքանչյուր կենտրոնի հիմնադրման արժեքն է՝ մոտավոր 10000 ԱՄՆ դոլարի համարժեք դրամ: Ծրագիրն իրականացվում է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի հետ համագործակցությամբ և համաֆինանսավորմամբ: Նմանատիպ կենտրոններ արդեն գործում են ք.Իջևան և ք.Նոյեմբերյանում, ուր ամեն օր այցելում են մոտ 200 երեխաներ: Աջակցիր մեզ հիմնել ևս մեկ սոցիալ-կրթական կենտրոն Բերդ քաղաքում: