
հոգաբարձու
Րաֆֆի Քեոհնելյանը կանադահայ ձեռնարկատեր է՝ iNexxus.com և MusicPromoToday.com առաջատար մարքեթինգային ընկերությունների հիմնադիրը։ 2012 թ․-ից Երևանում գործում է «iNexxus» գործակալության հայաստանյան մասնաճյուղը։
Րաֆֆի Քեոհնելյանը Forbes Գործակալության (Forbes Agency Council) և Երիտասարդ Գործարարների Խորհրդի (Young Entrepreneur Council) անդամ է : Նա հանդիսանում է Birthright Armenia կազմակերպության «Դեպի Հայքը» ծրագրի շրջանավարտ։ Աջակից է տարբեր հասարակական և բարեգործական նախաձեռնություններին Երևանում, Տավուշում և Արցախում։