
հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ
Վիգենը կրթության ոլորտի մասնագետ է: Նա «Հայաստանի Մանուկներ» Հիմնադրամի (COAF) հատուկ ծրագրերի պատասխանատուն է, նախկինում աշխատել է «Այբ» դպրոցում որպես հատուկ կրթական ծրագրերի գծով փոխտնօրեն: Կրթական ոլորտի խնդիրներին անդրադարձել է մի շարք հետազոտական աշխատանքներում, մասնավորապես՝ 12ամյա պարտադիր կրթակարգին, դպրոցներում աշակերտական խորհուրդների գործունեությանը, հետկոնֆլիկտային շրջաններում երեխաների կրթության իրավունքին: Վիգենը մարդու իրավունքների մագիստրոսի կոչում է ստացել Լոնդոնի Համալսարանական Քոլեջում, ավարտել է նաև Հայաստանի Ամերիկայն համալսարանի ընդհանուր իրավունքի մագիստրոսական ծրագիրը՝ մինչ այդ ուսանելով Սևանի Վազգենյան դպրոցում ու Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: