
հիմնադիր և հոգաբարձու
«Granatus Ventures» ընկերության համահիմնադիրն է և կառավարող գործընկերը, նաև ղեկավարում է Տնտեսության և արժեքների հետազոտության կենտրոնը: Ստացել է տնտեսագիտության ոլորտի դոկտորական կոչում Մոսկվայի պետական համալսարանից, ՌԴ և Executive MBA Օքսֆորդի համալսարանից, Մեծ Բրիտանիա: Իր աշխատանքային ասպարեզում ակտիվորեն խթանում է և աջակցում Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի քաղաքականության ձևավորմանը, հանդիսանում է բազմաթիվ մասնավոր ընկերությունների հոգաբարձու, ներառյալ Հայաստանի Microsoft Ինովացիոն կենտրոնը, ԱՅԲ Ակումբը և 5165ը: Անդամակցում է «Մրցակցության ինստիտուտի», ՀՀ Կառավարության Գիտատեխնիկական և վարչապետին առընթեր Արդյունաբերական խորհուրդներին և աջակցում է զանազան սոցիալական ծրագրերի իրականացմանը: