
«COVID-19 համաճարակից և պատերազմից տուժած անձանց հոգեբանական աջակցությունը Տավուշում» ծրագիր
«Պահապան» զարգացման հիմնադրամը, համագործածկությամբ «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպության, «Ապագա» հոգեբանական ծառայության և «Տեղ» հիմնադրամի, մեկնարկել է իր «COVID-19 համաճարակից և պատերազմից տուժած անձանց հոգեբանական աջակցությունը Տավուշում» ծրագիրը, որն իրականցվում է Եվրամիության և «Մարդը Կարիքի մեջ» բարեգործական հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ:Ծրագիրը նպատակ ունի խթանելու Տավուշի մարզում հոգեբանական աջակցության համակարգի զարգացումը, օժանդակելու մարզի դիմակայունության ամրապնդմանը և բարելավելու առավել խոցելի բնակչությանը տրամադրվող հոգեբանական ծառայությունների որակն ու հասանելիությունը մարզի բոլոր համայնքներում:Ծրագրի շրջանակներում վերը նշված գործընկեր կազմակերպությունները մարզում բնակվող Արցախից տեղահանված, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և խոցելի խմբերի այլ անձնանց համար կստեղծեն հոգեբանական խնդիրների վերհանման, ուղղորդման և ծառայության տրամադրման մասնագիտական հարթակ` իրականացնելով հետևյալը.
— Մարզում գործող հոգեբան-մասնագետների, ԵՊՀ-ԻՄ հոգեբան-ուսանողների և մարզի բժիշկների վերապատրաստում,
— դպրոցականների և հաշմանադմություն ունեցող երիտասարդների ներառում հոգեբանական զարգացման ծրագրերում,
— մարզի բնակչության շրջանում հոգեբանական դիմակայունության և աջակցության ծառայությունների վերաբերյալ իրազեկման աշխատանքերի իրականացում: Ծրագիրը կիրականացվի մինչև 12.04.2022թ.