Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «Մարդը կարիքի մեջ»
հասարակական կազմակերպությունը կողմից իրականացվող «Քովիդ-19 հետևանքների
չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար»
ծրագրի շրջանակաում «ՏԵՂ» հիմնադրամը «Պահապան բարեգործական հիմնադրամի»
հետ համագործակցությամբ հնարավորություն ստացավ ընդլայնել ծրագիրը՝ ներառելով
հետևյալ համայնքները. Արծվաբերդ, Չորաթան, Նորաշեն, Ներքին Կարմիրաղբյուր,
Տավուշ, Այգեձոր և Չինարի: Ծրագրի շրջանակում իրականացվում է մարզի հոգեբանների խմբի վերապատրաստում, հետագայում նրանց աշխատանքներում ներառելուհեռանկարով:
Ծրագրի շրջանակում ծառայություններ են մատուցվել համայնքների 84
երեխայի: Հոգեբանական աջակցություն ցուցաբերելիս մասնագետների կողմից կիրառվել
են հոգեբանական տարբեր տեխնիկաներ արվեստի տարրերով, որոնք ուղղված էին
երեխաների կողմից իրենց ապրումների, հույզերի, մտքերի ու հարցադրումների
ձևակերպմանն ու ազատ արտահայտման խրախուսմանը: Ծրագրի վերջում երեխաները
խմբային և անհատական ստեղծագործական աշխատանքի միջոցով արտահայտել են
իրենց փորձառությունը: Երևան և Իջևան քաղաքներում կազմակերպված
ցուցահանդեսների միջոցով հնարավորություն է ստեղծվել բոլոր հետաքրքրված անձանց
համար ծանոթանալու Տավուշի սահմանամերձ յոթ համայնքերի երեխաների
ճգնաժամային իրավիճակի փորձառությանը, որն արտահատված է նրանց
ստեղծագործություններում:
Բացի նշվածից, ծրագրի շրջանակում միավորվել են հոգեսոցիալական
ծառայությունների ոլորտի 4 կազմակերպություններ, որոնք իրականացրել են թվով մոտ
100 հոգեբանների վերապատրաստում, հոգեբանական ծառայություն են մատուցել
համաճարակից և պատերազմից տուժած հազարավոր մարդկանց, մոտ 350
հաշմանդամություն ունեցող երեխաներին և երիտասարդներին՝ հիմք դնելով մարզում
հոգեսոցիալական ծառայությունների մատուցման և ուղղորդման համակարգված
մոտեցման համար: