
Սեպտեմբերի 25-ին, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղի տարածքում իր դռներն է բացել համայնքային հոգեբանական ծառայությունը:
Համայնքային հոգեբանական ծառայության հիմնադրման և տարածքի վերանորոգման գործընկերներն են «Հույսի կամուրջ» ՀԿ-ն, «Պահապան» հիմնադրամը, «Ապագա» հոգեբանական ծառայությունը, ՄԱԶԾ «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագիրը և Բերդի համայնքապետարանը։
Ծառայության տարածքի բացման արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, այլ հյուրեր:
Բերդ համայքի ղեկավար Հարություն Մանուչարյանն իր երախտագիտությունն է հայտնել «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղի աշխատակիցներին և բոլոր գործընկեր կազմակերպություններին՝ նմանաբնույթ կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:
- Ծառայությունից կարող են օգտվել Բերդ խոշորացված համայնքի բնակիչները՝ երեխաները, ծնողները, զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները, պատերազմից տուժած անձինք, այլք:
- Տրամադրվող մասնագիտական աջակցությունը կնպաստի շահառուների հոգեբանական առողջության և մարդկային անվտանգության բարելավմանը, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու, դիմակայելու գիտելիքների և հմտությունների հզորացմանը:




