Սիրով տեղեկացնում ենք, որ Բերդ քաղաքի «Հույսի Կամուրջ» ՀԿ կենտրոնի տարածքում իր դռներն է բացել համայնքային հոգեբանական ծառայությունը։
Ծառայությունից կարող են օգտվել Բերդ խոշորացված համայնքի բնակիչները` երեխաները, ծնողները, զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները, պատերազմից տուժած անձինք և այլք։
Հոգեբանական ծառայության տարածքի բացմանը, որը տեղի կունենա ՝ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին
«Հույսի Կամուրջ» ՀԿ Բերդի մասնաճյուղում։
Տեղեկացնում ենք, որ ծառայության հիմնադրման և տարածքի վերանորոգման գործընկերն են «Հույսի Կամուրջ» ՀԿ-ն, «Պահապան» հիմնադրամը, «Ապագա» հոգեբանական ծառայությունը, ՄԱԶԾ «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագիրը և Բերդի համայնքապետարանը։