«Ես էլ եմ ուզում խաղալ ապահով. տանք հույս մանուկներին» խորագրով տեղի ունեցավ ուրախ միջոցառում նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Միջոցառումը բացվեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպս. Գալստանյանի օրհնությամբ և ողջույնի խոսքով: Ելույթով հանդես եկան ԱԻՆ նախարարի տեղակալ պրն Կարապետյանը, «Պահապան» զարգացման հիմնադրամի տնօրեն Ինգա Հարությունյանը, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը, «Խաղաթաքստոց» ծրագրի աջակիցները, Մեդիա նախաձեռնություններ կենտրոնի աշխատակից Գեղամ Վարդանյանը, քաղաքական հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը: Միջոցառումը նվիրված էր բոլոր մանուկներին: Ներկայացվեցին Տավուշում ապրող երեխաների համար իրականացվող երկու նախագիծ՝ Տավուշի մարզի սահմանային գյուղերում թաքստոցների կառուցման ծրագիրը` https://www.youtube.com/watch?v=x99KLlfclqg , և սահմանամերձ Վազաշեն գյուղի «Հավեսին սենյակի» զարգացման նախաձեռնությունը` https://www.youtube.com/watch?v=RrQ6rOGkHxE : Այնուհետև տեղի ունեցավ Հեղինակայի Երգի ակումբի համերգը մասնակցությամբ Արմինե Հայրապետյանի, Էդուարդ Զորիկյանի, Վախթանգ Հարությունյանի, Սարգիս Շիբոյանի, Արմեն Ադամյանի, Կարեն Մամիկոնյանի, Քրիստ Մանարյանի, Վահե Քոչարի, Ռուբեն Դալլաքյանի, Ռուբեն Քամալյանի։
Համերգի ողջ ընթացքում սահմանապահ Վազաշեն գյուղի «Հավեսին սենյակի», Իջևանի «Արևիկ» կենտրոնի և Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի թվով մոտ 40 սաներ միասին` մասնակիցների աչքի առաջ, ստեղծեցին իրենց «Խաղաղության պաննոն»: Միջողառումը վարում էր սիրված հաղորդավար Հերմինե Ստեփանյանը:
Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ, բիզնեսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, Ահա թե Ինչու հարթակի մասնակիցներ, պստիկներ ու մեծիկներ` բոլոր նրանք, ովքեր Երեխաների պաշտպանության միջազգային օրը ցանկանան անցկացնել «Պողոսյան պարտեզներ» զբոսայգում` վայելելով զվարթ, արվեստով ու ստեղծագործական աշխատանքով հագեցած միջոցառման մթնոլորտը:
Ուրախ հավաքը ավարտվեց գունավոր օդեղեն անակնկալով և հյուրասիրությամբ, որը տրամադրել էին Խաղաթաքստոց ծրագրի գործընկերները: