Գնդակը դիպել է երեխայի օրորոցին. Տավուշը գնդակոծվում է

%d5%a3%d5%b6%d5%a4%d5%a1%d5%af%d5%a8-%d5%a4%d5%ab%d5%ba%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a5%d6%80%d5%a5%d5%ad%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%85%d6%80%d5%b8%d6%80%d5%b8%d6%81%d5%ab%d5%b6-%d5%bf%d5%a1%d5%be%d5%b8%d6%82

Գնդակը դիպել է երեխայի օրորոցին. Տավուշը գնդակոծվում է

«Այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող: Պետք է ոչնչացնենք թշնամու կրակակետերը: Նշանառության տակ ապրում ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը:

Բեգլարյանը հայտնեց, որ վերջին օրերին կրակոցները նպատակային են և գյուղերի ուղղությամբ:

«Մեր երեխան հրաշքով է փրկվել: Մեր տունը տուֆի քարերով պատված է, երկու տուֆի արանքով  գնդակը եկել ու երկու տարեկան Հովհաննեսի օրորոցին է կպել: Պատկերացնում եք մեր վիճակը, մեր նյարդերը հո քարից չեն»,-նշեց Սամվել Բեգլարյանը:

Սամվել Բեգլարյանի խոսքով՝ նշանառության տակ են հիմնականում Բաղանիսը և Ոսկեպարը. «Ութը դիրքից մեր վրա կրակում են: Ժամանակին այդ դիրքերը մերն են եղել: Պետք է հետ բերենք մեր դիրքերը, որ հանգիստ ապրենք: Ես դիմում եմ պաշտպանության նախարարին՝ պարոն Սարգսյան թույլ տվեք մեր դիրքերը հետ վերցնենք, տղերքը  պատրաստ են»,-եզրափակեց Սամվել Բեգլարյանը: