ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԻ ԽԱՂԱԹԱՔՍՏՈՑ
Ծրագրի անվանումը | Խաղաթաքստոց Չինարիի դպրոցի համար |
Գտնվելու վայրը | Տավուշ |
Ծրագրի նկարագրությունը | Առկա ներքնահարկի վերափոխումն ապահով խաղաթաքստոցի՝ կահավորված սանիտարական հանգույցով, օդափոխության համակարգով, դպրոցական և խաղալու պարագաներով: |
Ծրագրի կարգավիճակը | Մեկնարկը կտրվի անհրաժեշտ գումարը հավաքագրելուն պես: |
Ծրագրի արժեքը | $1700 |
Հավաքագրված գումարը | 850000 ՀՀԴ աջակցությամբ կանադահայ Հայք Վոկալ քառյակի և Վանկամտաուտ ընտանիքի Հոլանդիայից |
Ազդեցությունը | Դպրոց հաճախող երեխաների և ուսուցիչների համար անվտանգ միջավայրի ապահովում: Արտակարգ իրավիճակներում երեխաները կգտնվեն ապահով միջավայրում, կնվազի սթրեսի ազդեցությունը և վախը, կստեղծվի դրական միջավայր շփման և խաղի համար: |
Ծրագրի ղեկավարումը | Պահապան հիմնադրամը կվերահսկի ծրագիրը՝ ապահովելով դրա իրականացումը սահմանված ժամկետներում, և ծրագրի արդյունքները կտեղադրվեն կայքէջում: |
Նախապատմությունը
Չինարին գյուղ է Հայաստանի Տավուշի մարզում: Սահմանակից լինելով Ադրբեջանին՝ Չինարին Հայաստան-Ադրբեջան սահմանի ամենավտանգավոր գյուղերից է: Գյուղի շինությունները, դպրոցը, մանկապարտեզը գտնվում են հակառակորդի զինված ուժերի մշտական թիրախում: Գյուղը ենթարկվել է պարբերական գնդակոծությունների 2016 թվականի դեկտեմբերին և 2017 թվականի հունվարին: 2 զինվոր և սպա սպանվել էին: Չինարի գյուղի խաղաղ բնակիչները նույնպես ենթարկվել էին հարձակման: 2017 թվականի հուլիսի 20-ին Չինարին ենթարկվել էր երկարատև գնդակոծության, որի արդյունքում գյուղի մանկապարտեզը, գյուղացիների տները, իրենց սեփականությունը և խոտի խրձերը վնասվել էին: Մանկապարտեզի ինտենսիվ գնդակոծության ժամանակ գյուղում էին գտնվում «Հայկական Կարմիր Խաչ» ընկերության ներկայացուցիչները: Կրակոցները սկսվելու ժամանակ վերջիններս վարում էին առաջին բուժօգնության դասընթաց: Եվ չնայած այս ամենին՝ գյուղացիները չեն լքում Չինարին և ապրում են իրենց առօրյա կյանքով:
Կարիքը
Չինարին ունի դպրոց, գրադարան և մանկապարտեզ: Չինարիի դպրոց հաճախում են ավելի քան 138 երեխա: Դպրոցի ներքնահարկը վերանորոգվել է համայնքապետարանի կողմից՝ ԿԽՄԿ աջակցությամբ: Սակայն տարածքը դեռևս կարիք ունի վերափոխման ապահով խաղաթաքստոցի՝ կահավորված համապատասխան հարմարություններով և պատշաճ սարքավորումներով: Պահապան հիմնադրամը կաջակցի ծրագրին՝ ապահովելով անհրաժեշտ սարքավորումներով, սանիտարական հանգույցով, խաղալիքներով, գորգերով, գրքերով, սեղանի խաղերով և կահույքով՝ հաճախակի կրկնվող կրակոցների ժամանակ խաղաթաքստոցն առավել հարմարավետ դարձնելով այդտեղ թաքնվող երեխաների և իրենց ուսուցիչների համար:
Ծրագրի արժեքը կազմում է գրեթե 1700 ԱՄՆ դոլար (820,000 ՀՀ դրամ):
Խաղաթաքստոցի կահավորման ծրագիրը իրականացել է Հայկ վոկալ քառյակի․ կանադահայ սփյուռքի և հոլանդացի Վանկամտաուտ ընտանիքի դրամական աջակցությամբ։Պահապան հինադրամը իր խորհին շնոհակալությունն ու գնահատանք է հայտնում բոլոր բարերարներին իրենց սրտացավության և մասնկացության համար։
Մենք սիրով կողջունենք Ձեզ գյուղն այցելելու և դպրոցը, որին Դուք օգնել եք, տեսնելու նպատակով: