

Խաղաթաքստոց Մովսես գյուղի երեխաների համար
Ծրագրի անվանումը | Խաղաթաքստոց Մովսես գյուղի դպրոցում |
Գտնվելու վայրը | Տավուշ. Բերդի շրջան |
Ծրագրի նկարագրությունը | Առկա չօգտագործվող ներքնահարկի վերափոխումն ապահով խաղաթաքստոցի՝ կահավորված, օդափոխության համակարգով, դպրոցական և խաղալու պարագաներով,փափուկ խաղածածքով: |
Ծրագրի կարգավիճակը | Մեկնարկը կտրվի անհրաժեշտ գումարը հավաքագրելուն պես: |
Ծրագրի արժեքը | $1800 |
Հավաքագրված գումարը | $1800 Ծրագիրն ավարտված է, խաղաթաքստոցը գործում է; այն հանձնվել է Մովսես գյուղի համայնքին դեկտ 26-ին, 2017թ. |
Ազդեցությունը | Արտակարգ իրավիճակներում երեխաներին կգտնվեն ապահով միջավայրում, կնվազի սթրեսի ազդեցությունը և վախը, կստեղծվի դրական միջավայր շփման և խաղի համար: |
Ծրագրի ղեկավարումը | Պահապան հիմնադրամը կվերահսկի ծրագիրը՝ ապահովելով դրա իրականացումը սահմանված ժամկետներում, և ծրագրի արդյունքները կտեղադրվեն կայքէջում: |
Նախապատմություն
Մովսես գյուղը Տավուշի սահմանին գտնվող Բերդի տարածաշրջանի ամենավտանգված գյուղերից է և գտնվում է ադրբեջականական դիպուկահարների կրակոցների անմիջական թիրախում: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն և մանկապարտեզ: Բնակչությունը կազմում է մոտավոր 2000 մարդ: Գյուղը բազմաթիվ անգամներ գնդակոծվել 2016-ին, երբ հրետանին արձակվել է Մովսեսի մարդաշատ վայրերի վրա, երբ երեխաները խաղադաշտում էին: Գնդակոծվում էր նաև գերեզմանոցը, որտեղ հուղարկավուրություն էր ընթանում: Այնուհետև կրակահերթ արձակվեց գյուղի ավտոմեքենաների վրա, սակայն առանց վնաս պատճառելու:
Տավուշի մարզի Մովսես գյուղի ապաստարնի կամ խաղաթաքստոցի պատրաստման աշխատանքերը «Պահապան» հիմնադարմը ավարտին է հասցրել: Դեկտեմբերի 26-ին այն հանձնվեց շահագործման` մեծ ցանկությամբ, որ այն կիրառելու կարիք երբեք չլինի: Ծրագրի արդյունքները կարող եք դիտել այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=WhjnY08MF-0&feature=share&app=desktop
ԿԱՐԻՔ
Մովսես դպրոցը կառուցվել է 1980թթ, որը հաճախում են 129 երեխաներ և 40 ուսուցչական անձնակազմ: Շենքն ունի լայն 70քմ ներքնահարկ, որը վերջերս վերանորոգվել է տեղական իշխանությունների և ՄԿԽԿ-ի ջանքերով: Ձեր աջակցությամբ Պահապան հիմնադրամը ներքնահարկը կվերածի խաղաթաքստոցի՝ տեղադրելով կահույք, հեռուստացույց, սառնարան, մանկական խաղադաշտի ծածք, տաքացնող սարք, խաղալիքներ և գրքեր: Այս ամենը կօգնի երեխաներին անցկացնել վտանգավոր պահերը ապահով և ուրախ միջավայրում, հեռու մնալ սթրեսից ուսումնառության բոլոր տարիներին:
Ծրագրի արժեքը՝ 860000 ՀՀ դրամ