
N11 Խաղաթաքստոց Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի համար
Ներքին Կարմիրաղբյուրը, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գյուղերից մեկն ա: Այն գտնվում է , Երևանից՝ 192 կմ, մարզկենտրոնից՝ 59 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 1.5 կմ հեռավորության վրա։ Ներքին Կարմիրաղբյուրի ազգաբնակչությունը կազմում է մոտ 1000 մարդ, որից մոտ 300-ը երեխաներ են: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, բուսաբուծությամբ։ Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մանկապարտեզ։ Գյուղը ենթակա է ամենօրյա կրակոցների հակառակորղի դիրքերից, որոնք չափազանց մոտ են գյուղի տներին և հատկապես դպրոցը: Դպրոցն ունի նորոգված նկուղ, որն օգտագործվում է որպես թաքստոց: Այն կազմված է երկու սենյակից, ունի օդափոխություն և զուգարան: Թաքստոցը պետք է կահավորել հատակի ծածկոցով, մարտկոցով, ծածկոցներով, նվագարկչով, չոր սննդի պաշարով, մանկական գույքով,խաղալիքներով, կրթական զարգացնող խաղերով, ջեռուցման սարքով, առաջին օգնության դեղորաքով: