Խաղաթաքստոց Այգեպար գյուղի երեխաների համար
Գտնվելու վայրը | Տավուշ. Բերդի շրջան |
Ծրագրի նկարագրությունը | Առկա չօգտագործվող պահեստասենյակների վերափոխումն ապահով խաղաթաքստոցի՝ կահավորված, օդափոխության համակարգով, խաղալու պարագաներով,փափուկ խաղածածքով: |
Ծրագրի կարգավիճակը | ԱՎԱՐՏՎԱԾ է |
Ծրագրի արժեքը | $4950//2376000 ՀՀ դրամ |
Հավաքագրված գումարը | 2435000 ՀՀ դրամ |
Ազդեցությունը | Արտակարգ իրավիճակներում երեխաներին կգտնվեն ապահով միջավայրում, կնվազի սթրեսի ազդեցությունը և վախը, կստեղծվի դրական միջավայր շփման և խաղի համար: |
Ծրագրի ղեկավարումը | Խաղաթաքստոցը վերանորոգվել է Մոնթրեալ քաղաքի «Հայկ վոկալ քառյակի» աջակցությամբ և կանադահայ համայնքի միջոցներով |
Նախապատմություն
Այգեպարը Ադրբեջանի հետ սահմանին գտնվող ամենամոտ գյուղերից է: Սահմանակից է Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղին, Բերդ մարզկենտրոնից 64 կմ հարավ-արևելք: Այգեպար գյուղը Տավուշի սահմանին գտնվող Բերդի տարածաշրջանի ամենավտանգված գյուղերից է և գտնվում է ադրբեջականական դիպուկահարների կրակոցների անմիջական թիրախում: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն և մանկապարտեզ: 2014թ. օգոստսին տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես հրկիզող գնդակով փամփուշներով կրակել են Այգեպար և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ: Բնակիչությունը կազմում է մոտավոր մոտ 700 մարդ:
ԿԱՐԻՔ
Այգեպարի երեխաների ցանկությունները այս կարճ տեսանյությում՝ https://www.youtube.com/watch?v=V9L3MJN7_9g
Այգեպարի մանկապարտեզը որը հաճախում են մոտ 30 երեխաներ և 8 մանկավարժ: Շենքն չունի նկուղ, սակայն ունի լայն 40քմ տնտեսական պահեստային տարածք: Մանկապարտեզը վերջերս վերանորոգվել է տեղական իշխանությունների և բարեգործական կազմակերպությունների ջանքերով: Մանկապարտեզի բակում կա հողի մեջ փորված 6 քմ մակերեսով պարզագույն թաքստոց, որը պիտանի չէ օգտագործման համար: Ձեր աջակցությամբ Պահապան հիմնադրամը պահեստային սենյակները կնորոգի և կվերածի վերգետնյան խաղաթաքստոցի՝ տեղադրելով կահույք, հեռուստացույց, սառնարան, մանկական խաղադաշտի ծածք, թաքացնող սարք, խաղալիքներ և գրքեր: Այս ամենը կօգնի երեխաներին անցկացնել վտանգավոր պահերը ապահով և ուրախ միջավայրում, հեռու մնալ սթրեսից ուսումնառության բոլոր տարիներին:
Ամբողջ աշխատուժը կհրավիրվի գյուղից և սարքավորումների նյութերը կգնվեն Տավուշից՝ դրանով իսկ ստեղծելով ժամանակավոր աշխատատեղեր և խթանելով տեղական տնտեսությունը:
Խաղաթաքստոցը վերանորոգվել է Մոնթրեալ քաղաքի «Հայկ վոկալ քառյակի» աջակցությամբ և կանադահայ համայնքի միջոցներով, որի համար հայտնում ենք մեր խորիին գնահատանքը և շնորհակալությունը։ Խաղաթաքստոցի կահավորմանը մասնակցել են Հոլանդիայի հայ համայնքը և պրն․Վանկամտաուտի ընտանիքը։ Պահապան հիմնադրամը իր խորհին շնորհակալությունն է հայտնում բոլոր բարերարներին և աջակիցներին մասնակցության և աջակցության համար։
Մենք սիրով կողջունենք Ձեզ գյուղն այցելելու և դպրոցը, որին Դուք օգնել եք, տեսնելու նպատակով: