ԱՊԱՍՏԱՐԱՆ N10 ԱՅԳԵՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ
Այգեձորը սահմանային գյուղ է Հայաստանի Տավուշի մարզի Բերդի շրջանում: Մարզկենտրոնից 75 կմ հարավ-արևելք, Ախինջա գետի ափին։ Գյուղն ունի մոտ 3000 բնակչություն, որից մոտ 100ը դպրոցահասակ երեխաներ են: Այգեձորի բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, խոզաբուծությամբ, մեղվաբուծությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ և վայրի պտուղների հավաքմամբ, որը կարող է դառնալ կյանքին վտանգ սպառնող երևույթ: Այսպես, 2018թ. ապրիլի 12-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի երեք բնակիչ, խոտաբույսեր հավաքելու նպատակով, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերի միջանկյալ տարածք, որտեղ պայթել է պայթուցիկ սարք, ինչի հետևանքով բնակիչներն ստացել են վնասվածքներ։ Բնակիչներից մեկն ստացել է ականապայթյունային վիրավորում՝ աջ բազկի ստորին երրորդի տրավմատիկ ամպուտացիա, մարմնի աջ և ձախ կեսերի բազմաթիվ բեկորային վնասվածքներ, իսկ մյուս երկուսը՝ ականապայթյունային վիրավորում՝ ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա::
ԿԱՐԻՔ
Այգեձորն ունի մեկ դպրոց, որտեղ սովորում են թվով մոտ 100 աշակերտներ: Դպրոցն ունի չնորոգված նկուղ, որտեղ աշակերտները պարբերաբար թաքնվում են կրակոցներից: Պահապան հիմնադրամը կնորոգի նկուղը, դարձնելով այն ապաստարան օդափոխության և լուսավորության համակարգով, նաև կահավորված որպես դասա- և խաղասենյակ: Ապաստարանը կնորոգվել է ամերկահայ բարեգործ Պետրոս Ֆիչիջյանի աջակցությամբ: