Խաղաթաքստոց Այգեպար գյուղի երեխաների համար

%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%a9%d5%a1%d6%84%d5%bd%d5%bf%d5%b8%d6%81-%d5%a1%d5%b5%d5%a3%d5%a5%d5%ba%d5%a1%d6%80-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab-%d5%a5%d6%80%d5%a5%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80
100%
2376000 AMD
Ավարտված

Խաղաթաքստոց Այգեպար գյուղի երեխաների համար

Գտնվելու վայրը Տավուշ. Բերդի շրջան
Ծրագրի նկարագրությունը Առկա չօգտագործվող պահեստասենյակների վերափոխումն ապահով խաղաթաքստոցի՝ կահավորված, օդափոխության համակարգով,  խաղալու պարագաներով,փափուկ խաղածածքով:
Ծրագրի կարգավիճակը ԱՎԱՐՏՎԱԾ է
Ծրագրի արժեքը $4950//2376000 ՀՀ դրամ  
Հավաքագրված գումարը 2435000 ՀՀ դրամ
Ազդեցությունը Արտակարգ իրավիճակներում երեխաներին կգտնվեն ապահով միջավայրում, կնվազի սթրեսի ազդեցությունը և վախը, կստեղծվի դրական միջավայր շփման և խաղի համար:
Ծրագրի ղեկավարումը  Խաղաթաքստոցը վերանորոգվել է Մոնթրեալ քաղաքի  «Հայկ վոկալ քառյակի» աջակցությամբ և կանադահայ համայնքի  միջոցներով

Նախապատմություն

Այգեպարը Ադրբեջանի հետ սահմանին գտնվող ամենամոտ գյուղերից է: Սահմանակից է Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղին, Բերդ մարզկենտրոնից 64 կմ հարավ-արևելք: Այգեպար գյուղը Տավուշի սահմանին գտնվող Բերդի տարածաշրջանի ամենավտանգված գյուղերից է և գտնվում է ադրբեջականական դիպուկահարների կրակոցների անմիջական թիրախում:  Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն և մանկապարտեզ: 2014թ. օգոստսին տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես  հրկիզող գնդակով փամփուշներով կրակել են Այգեպար և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ:  Բնակիչությունը կազմում է մոտավոր մոտ 700 մարդ:

ԿԱՐԻՔ

Այգեպարի երեխաների ցանկությունները այս կարճ տեսանյությում՝ https://www.youtube.com/watch?v=V9L3MJN7_9g

Այգեպարի մանկապարտեզը  որը հաճախում են մոտ 30 երեխաներ և 8 մանկավարժ: Շենքն չունի նկուղ, սակայն ունի լայն 40քմ տնտեսական պահեստային տարածք: Մանկապարտեզը  վերջերս վերանորոգվել է տեղական իշխանությունների և բարեգործական կազմակերպությունների ջանքերով: Մանկապարտեզի բակում կա հողի մեջ փորված 6 քմ մակերեսով պարզագույն թաքստոց, որը պիտանի չէ օգտագործման համար: Ձեր աջակցությամբ Պահապան հիմնադրամը պահեստային սենյակները կնորոգի և կվերածի վերգետնյան խաղաթաքստոցի՝ տեղադրելով կահույք, հեռուստացույց, սառնարան, մանկական խաղադաշտի ծածք, թաքացնող սարք, խաղալիքներ և գրքեր: Այս ամենը կօգնի երեխաներին անցկացնել վտանգավոր պահերը ապահով և ուրախ միջավայրում, հեռու մնալ սթրեսից ուսումնառության բոլոր տարիներին:

Ամբողջ աշխատուժը կհրավիրվի գյուղից և սարքավորումների նյութերը կգնվեն Տավուշից՝ դրանով իսկ ստեղծելով ժամանակավոր աշխատատեղեր և խթանելով տեղական տնտեսությունը:

 Խաղաթաքստոցը վերանորոգվել է Մոնթրեալ քաղաքի  «Հայկ վոկալ քառյակի» աջակցությամբ և կանադահայ համայնքի  միջոցներով, որի համար հայտնում ենք մեր  խորիին գնահատանքը և շնորհակալությունը։  Խաղաթաքստոցի կահավորմանը մասնակցել են Հոլանդիայի հայ համայնքը և պրն․Վանկամտաուտի ընտանիքը։ Պահապան հիմնադրամը իր խորհին շնորհակալությունն է հայտնում բոլոր բարերարներին և աջակիցներին մասնակցության և աջակցության համար։ 

Մենք սիրով կողջունենք Ձեզ գյուղն այցելելու և դպրոցը, որին Դուք օգնել եք, տեսնելու նպատակով:

Canadian - Armenian HAYK VOCAL QUARTET