2016թ. դեկտեմբերի 1-ին առաջին նորոգված և կահավորված շինությունը, որը կարելի է օգտագործել որպես պարզագույն թաքստոց երեխաների և չափահասների համար, նորոգվել է Պահապան հիմնադրամի հիմնադիրների միջոցներով և արդեն հանձնվել է շահագործման Ներքին Կարմիրաղբյուր համայնքի մանկապարտեզի տարածքում: Այնտեղ կարող են ժամանակավոր ապաստարան գտնել շուրջ 50 երեխա և 40 չափահասներ:
Սահմանամերձ 14 այլ համայնքներում նմանատիպ աշխատանքների իրականացման համար սկսել ենք ծավալուն քարոզարշավ՝ ԽԱՂԱԹԱՔՍՏՈՑ անվանումով, որը ֆինանսավորվելու է ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ հարթակի միջոցով: Ստացված հասույթը ամբողջությամբ ուղղվելու է ծրագրի իրականացմանը՝ սահմանամերձ գյուղերում երեխաների համար թաքստոցների և անվտանգ սենյակների կառուցմանը: