-
TIMING
21 Դեկտեմբերի, 2024 To -
address
Խաղաթաքստոց N5 Չինարիում
Բազմաթիվ «Պահապանների» շնորհիվ՝ «Պահապան» հիմնադրամն իրականացնում է արդեն 5-րդ #խաղաթաքստոց-ի բացումը, այս անգամ՝ Շամշադինի սահմանապահ Չինարի գյուղի դպրոցում: #PlaygroundShelter
Սահմանապահ դպրոցականները այսուհետ կունենան այն վայրը, որտեղ, վտանգավոր և արտակարգ իրավիճակներում կարող են թաքնվել, և միևնույն ժամանակ, հարմարավետ ու ապահով միջավայրում հետաքրքիր ժամանակ անցկացնել: Թաքստոցը նորոգվել է միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի ջանքերով, իսն Պահապան հիմնադրամը տրամադրել է կահույք և շաղալիքներ` դարձնելով թաքստոցը նաև խաղասենյակ:
Նմանատիպ ԽԱՂԱԹԱՔՍՏՈՑՆԵՐԸ նպատակ ունեն նվազեցնելու՝ պատերազմական իրավիճակներում մանուկների կյանքին վտանգ սպառնալու ռիսկերը:Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և «ՕքսԵՋեն» հիմնադրամի համագործակցությամբ, կկազմակերպվի ԱՌՆ պարապմունք, որի արդյունքում երեխաները կտեղեկանան արտակարգ իրավիճակների առանձնահատկություններին։ Շուրջ մեկ ժամ տևող աշխույժ դասի ընթացքում, ակադեմիայի ներկայացուցիչները երեխաներին կներկայացնեն տարբեր բնական աղետների առանձնահատկությունները և դրանցից յուրաքանչյուրի դեպքում ճիշտ վարքի կանոնները, որից հետո երեխաները գործնական խաղ-վարժություններով կամրապնդեն իրենց ԱՌՆ գիտելիքները։
Միջոցառումն իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը` «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրոպական Հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության (ԴԻՊԵԿՈ) ֆինանսական աջակցությամբ։