Ծառայությունից կարող են օգտվել Բերդ խոշորացված համայնքի բնակիչները՝ երեխաները, ծնողները, զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները, պատերազմից տուժած անձինք, այլք:
Տրամադրվող մասնագիտական աջակցությունը կնպաստի շահառուների հոգեբանական առողջության և մարդկային անվտանգության բարելավմանը, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու, դիմակայելու գիտելիքների և հմտությունների հզորացմանը:
Համայնքային հոգեբանական ծառայության հիմնադրման և տարածքի վերանորոգման գործընկերներն են «Հույսի կամուրջ» ՀԿ-ն, «Պահապան» հիմնադրամը, «Ապագա» հոգեբանական ծառայությունը, ՄԱԶԾ «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագիրը և Բերդի համայնքապետարանը։